Ուղիղ եթեր
Երևանի քաղաքապետարանն ըմբիշ Մալխաս Ամոյանին բնակարան է նվիրել
copy image url

Երևանի քաղաքապետարանն ըմբիշ Մալխաս Ամոյանին բնակարան է նվիրել

Սպորտ 2 տարի առաջ - 21:50 21-06-2022
Երևան քաղաքի ավագանին ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանին բնակարան է նվիրել։

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

«Երևան համայնքի սեփականություն համարվող Լենինգրադյան փողոցի հ.23/13 շենքի հ.4՝ 92.3 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվի հունահռոմեական ոճի 2021թ. Աշխարհի և 2022թ. Եվրոպայի մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանին»,- գրված է հայտարարությունում։