Չենք հետաքրքրվում՝ ձերբակալված կինը փոքրիկ ունի, թե ոչ. ՄԻՊ-ը՝ վերջին ձերբակալությունների մասին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:58 01-02-2024
Չենք հետաքրքրվում՝ ձերբակալված կինը փոքրիկ ունի, թե ոչ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով վերջին ձերբակալություններին։

Նա նշեց, որ իրենց գործառույթներից է ստանալ բողոք և դրա շրջանակներում քննարկմում իրականացնել և հավելեց, որ երեկվա ձերբակալությունների դեպքում բողոք չեն ունեցել։


Ընդհանրապես կալանավորումների հետ կապված պաշտպանը նշեց, որ կալանավորումը պետք է իրականացվի բացառիկ դեպքերում, իսկ մենք շատ դեպքերում ունենք փոքր- ինչ իրավիճակ։

«Կալանքը բավականին մեծ քանակությամբ է կիրառվում, ինչը հարցերի տեղիք է տալիս»,- նշեց նա։