Տեղ համայնքի ղեկավարը հերքում է իր՝ հոգեբուժական դիսպանսերում գրանցված լինելը
copy image url

Տեղ համայնքի ղեկավարը հերքում է իր՝ հոգեբուժական դիսպանսերում գրանցված լինելը

Ներքին 2 տարի առաջ - 16:36 15-06-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Մամուլում լուրեր էին տարածվել, որ Տեղ համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Ղուլունցը, որը Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է, գրանցված է մարզային հոգեբուժական դիսպանսերում։

Այս լուրի իրավացիությունը շուրջ տեղեկություն ստանալու համար oragir.news-ը կապ հաստատեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ, ով, մեզ հետ զրույցում անդրադառնալով տարածված լուրին, որ ինքը գրանցված է մարզային հոգեբուժական դիսպանսերում եւ իրավունք չուներ զբաղեցնել համայնքի ղեկավարի պաշտոնը, ասաց. «Այդ ավագանու ընդդիմադիր անդամը, ով նման բան է հայտարարել, ներկա պահին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և չի մասնակցում ավագանու նիստերին։ Մի անգամ էլ են այդ հարցը ինձ ուղղել, մի անգամ էլ է դա հրապարակել այդ նույն ընդդիմադիր կոչեցյալը, իր մասին իրենց տանը իր հայրն ու մայրն ասում են, որ նա հոգեկան հիվանդ է, դա ձեզ բավարար չի՞»,- ասաց Ղուլունցը։