Ռուս հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը Մոսկվայում հոսպիտալացվել է։ Այս մասին չորեքշաբթի՝ դեկտեմբերի 15-ին, հայտնել է Mash Telegram ալիքը։
Նշվում է նաև, որ սա երգչի երկրորդ հոսպիտալացումն է վերջին շաբաթվա ընթացքում։
«Առաջին անգամ Լեպսը շատ հարբած էր և խոստովանել էր, որ ինքն իրեն երջանիկ անվանել չի կարող։ Բժիշկներն առաջարկել էին մնալ հիվանդանոցում, սակայն Գրիգորին կատաղել էր և ոչ ադեկվատ վարք ցուցաբերել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երաժշտին հանգստացնելու համար օգնության է հասել հոգեբուժական խումբը։ Նրան փորձել են ուղարկել վերակենդանացման բաժանմունք, սակայն հոգեբույժը ուժեղ դեղամիջոցներ է նշանակել և խորհուրդ տվել բուժումը շարունակել հատուկ կլինիկայում։ Ինքը՝ Լեպսը, հրաժարվել է դրանից։ Եվ հենց հաջորդ օրը նա վերադարձել է հիվանդանոց։
Լրատվամիջոցները գրում են, որ նա կրկին հարբած է եղել ու թիկնազորով։
Լեպսն ամբողջ գիշեր անցկացրել է հիվանդանոցում՝ փորձելով փախչել։ Արդյունքում նա կեսօրին լքել է բուժհաստատությունը։
Բժիշկները կարծում են, որ բացի հոգեբանական խնդիրներից, երգիչի մոտ կարող է նաև հիպերտոնիկ ճգնաժամ լինել։