Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Լեհաստանի Լոձ քաղաք, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Լոձ քաղաքի «Մեյսկի» մարզադաշտում կկայանա Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա - Հայաստան հանդիպումը։
Ազգային հավաքականը կհանգրվանի «Վիեննա Հաուս Անդելս Լոձ» հյուրանոցում:
Գլազգոյից Լոձ են մեկնել հայ 28 ֆուտբոլիստներ։
Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին: