Ազգերի լիգա. Իտալիայի հավաքականը հաղթեց, Գերմանիա - Անգլիա՝ ոչ-ոքի
copy image url

Ազգերի լիգա. Իտալիայի հավաքականը հաղթեց, Գերմանիա - Անգլիա՝ ոչ-ոքի

Սպորտ 2 տարի առաջ - 01:46 08-06-2022
Ֆուտբոլի Ազգերի լիգայի խաղարկության 2-րդ տուրում կայացան մի շարք հանդիպումներ։

Խաղային օրվա կենտրոնական դիմակայությունը Գերմանիայի և Անգլիայի հավաքականների միջև էր։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։ Գերմանացիներից Յոնաս Հոֆմանի գոլին խաղավերջում պատասխանել է Հարի Քեյնը՝ հստակ իրացնելով 11-մետրանոցը։

Զուգահեռաբար կայացած խաղում Իտալիայի ընտրանին 2։1 հաշվով հաղթեց Հունգարիայի հավաքականին։ Եվրոպայի գործող չեմպիոնի կազմից գոլի հեղինակ են դարձել Նիկոլո Բարելան և Լորենցո Պելեգրինին, ինքնագոլի հեղինակ է դարձել նաև Ջանլուկա Մանչինին։

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթել է Ռումինիայի ընտրանուն։ Միևնույն 1։0 հաշվով Լյուքսեմբուրգի ազգային թիմն առավելության է հասել Ֆարերյան Կղզիների հավաքականի նկատմամբ։ Թուրքիայի ընտրանին 6 անպատասխան գնդակ է ուղարկել լիտվացիների դարպասը։