Ջոնի Դեփը «հաղթանակի» երեկույթ է կազմակերպել դատավճռի հրապարակումից մի քանի ժամ առաջ
copy image url

Ջոնի Դեփը «հաղթանակի» երեկույթ է կազմակերպել դատավճռի հրապարակումից մի քանի ժամ առաջ

Ավելին 2 տարի առաջ - 10:29 05-06-2022
Դերասան Ջոնի Դեփը «հաղթանակի» երեկույթ է կազմակերպել լոնդոնյան Նոթինգ Հիլլի էքսկլյուզիվ ակումբներից մեկում՝ Էմբեր Հյորդի զրպարտության գործով դատը շահելու մասին տեղեկանալուց մի քանի ժամ առաջ, հաղորդում է Daily Mail-ը:

Պարբերականը նշում է, որ հյուրերի թվում է եղել Քեյթ Մոսը, որի հետ ժամանակին դերասանը հարաբերություններ է ունեցել։ Մոդելը դատավարության առանցքային վկաներից էր։

Ըստ պարբերականի, երեկույթը, «ծանր տեխնոյի» ներքո, շարունակվել է մինչև առավոտյան ժամը 5-ը, իսկ հաշիվը կազմել է 250 հազար ֆունտ ստեռլինգ:

«Սա իսկական տոն էր, և այն շարունակվում էր ու շարունակվում: Այդ ժամանակ Ջոնին նույնիսկ չգիտեր, որ շահել է գործը»,- ասել է աղբյուրը։

Պարբերականի զրուցակիցը հավելել է, որ թեև գինին, կոկտեյլները և տեղի վարձույթը թանկ են արժեցել, Դեփն ակնհայտորեն ցանկանում էր նշել Հյորդի հետ «ճակատամարտի» ավարտը։

«Ջոնին մի փոքր ուշ տեղ հասավ, բայց դա շոու բիզնեսի հին դպրոցի իսկական երեկույթ էր»,- եզրափակել է աղբյուրը։