Էմբեր Հերդը դատարանի վճիռն անվանել է «հիասթափություն բոլոր կանանց համար»

Ավելին 2 տարի առաջ - 20:32 02-06-2022
Դերասան Ջոնի Դեփի նախկին կինը՝ Էմբեր Հերդը, խոսել է դատարանի որոշման մասին, որն իրեն մեղավոր է ճանաչել նախկին ամուսնուն զրպարտելու մեջ։

Հերդը հայտարարել է, որ ինքը չափազանց հիասթափված է նրանով, «թե ինչ նշանակություն կունենա դատավճիռը մյուս կանանց համար»։
«Դա հրաժարում է այն գաղափարից, որ կանանց նկատմամբ բռնությունը պետք է լուրջ ընդունվի», - ասել է նա:

Նա հավելել է, որ Դեփի փաստաբաններին «հաջողվել է համոզել դատարանին՝ անտեսել ազատ խոսքի հիմնարար սկզբունքը»։
Հունիսի 1-ին դատարանը Էմբեր Հերդին մեղավոր է ճանաչել դերասանին զրպարտելու մեջ և պարտավորեցրել նրան 15 միլիոն դոլար փոխհատուցում վճարել նախկին ամուսնու ։ Միաժամանակ դատարանը որոշել է, որ դերասանը նույնպես կեղծ մեղադրանքներ է ներկայացրել նախկին կնոջ հասցեին։ Հերդին շնորհվել է 2 միլիոն դոլար վնասի փոխհատուցում: Համավարակի պատճառով հետաձգված դատավարությունը տևել է յոթ շաբաթ:

Դեփը դատի էր տվել Հերդին The Washington Post-ում հրապարակած հոդվածի համար։ Հերդը հայտարարել էր, որ ընտանեկան բռնության է ենթարկվել։

Ձեզ գուցե հետաքրքրի