Փոլ ՄաքՔարթնիի համերգի ժամանակ ցուցադրել են Ջոնի Դեփի տեսահոլովակը
copy image url

Փոլ ՄաքՔարթնիի համերգի ժամանակ ցուցադրել են Ջոնի Դեփի տեսահոլովակը

Ավելին 2 տարի առաջ - 21:56 30-05-2022

The Beatles-ի հիմնադիրներից մեկի՝ Փոլ ՄաքՔարթնիի համերգի ընթացքում Ջոնի Դեփի մասնակցությամբ տեսահոլովակ են ցուցադրել։ 2012 թվականին նկարահանված տեսահոլովակը, որում Ջոնիից բացի նկարահանվել է Նատալի Փորթմանը, էկրանին հայտնվել է Մաքքարթնիի հետևում, Օռլանդոյում կայացած համերգի ժամանակ, My Valentine-ը կատարելիս։ Հանդիսատեսը որոշել է, որ այս կերպ երաժիշտն աջակցել է Ջոնի Դեփին՝ Էմբեր Հերդի հետ դերասանի դատավարության ֆոնին։

Ջոնի Դեփի մասնակցությամբ տեսահոլովակը հանդիսատեսը ընդունել է բուռն ծափահարություններով, ինքը՝ երաժիշտը, չի մեկնաբանել էկրանին հայտնված տեսանյութը։ Տեսահոլովակում Ջոնի Դեփը և Նատալի Փորթմանը երգի բառերը թարգմանում են խուլ ու համրերի լեզվով։ Տեսահոլովակի գաղափարը ՄաքՔարթնիի դսստեր՝ Ստելլայինն է։