Աղբյուր. Մխիթարյանը բուժզննում կանցնի իտալական այլ ակումբի համար
copy image url

Աղբյուր. Մխիթարյանը բուժզննում կանցնի իտալական այլ ակումբի համար

Սպորտ 2 տարի առաջ - 16:23 26-05-2022
Հենրիխ Մխիթարյանը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն:

«Calciomercato»-ն հայտնում է, որ հայ ֆուտբոլիստը տեղափոխվում է «Ինտեր»: Աղբյուրը հայտնում է նաև, որ Մխիթարյանը շուտով բուժզննում կանցնի միլանյան թիմի համար:

Անվանի ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ տեղեկացնում է, որ «Ինտերի» տնօրեն Ջուզեպե Մարոտան համաձայնության է հասել Հենրիխի հետ: Նշվում է, որ հայ կիսապաշտպանը «Ինտերում» կվաստակի տարեկան 3.5 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ավարտվում է Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ: Նա «գայլերի» կազմում նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը: