Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը մոտենում է 4000-ի. ՄԱԿ
copy image url

Ուկրաինայում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը մոտենում է 4000-ի. ՄԱԿ

Արտաքին 2 տարի առաջ - 14:48 26-05-2022
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով վարչության թարմացված տվյալներով՝ փետրվարի 24-ից (ռուսական ներխուժման սկզբից) Ուկրաինայում զոհվել է 3974 խաղաղ բնակիչ՝ ներառյալ 259 երեխա։

Նրանց կեսից ավելին զոհվել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերում. 2106 մարդ՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, իսկ 128-ը՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ինքնահռչակ «հանրապետություններում»։

Բացի դրանից, ռազմական գործողությունների երեք ամիսների ընթացքում ավելի քան 4600 խաղաղ բնակիչ ստացել են տարբեր աստիճանի ծանրության վիրավորումներ՝ հատված վերջույթներից մինչև թեթև վնասվածքներ, ասում է ՄԱԿ-ը:

Կազմակերպությունն ընդգծում է, որ ներկայացված տվյալները հիմնված են տեղեկատվության վրա, որը հաջողվել է ստուգել, իսկ իրական թվերը կարող են ավելի մեծ լինել։