ՄԱԿ-ը հետաքննում է Ուկրաինայում խաղաղ բնակչության 300 սպանություն։ Զոհերի ընդհանուր թիվը կարող է չափվել հազարներով: Այս մասին այսօր CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգները։
Նրա խոսքով, սա միայն սկիզբն է, իսկ զոհերի ընդհանուր թիվը նույնիսկ դժվար է նշել։ Այսօրվա դրությամբ՝ առաքելությունն արձանագրել է խաղաղ բնակչության մոտ 5000 սպանություն, բռնաբարության տասնյակ դեպքեր և մարդկանց առևանգման շուրջ 150 դեպք:
«Մենք լսում ենք, որ Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված որոշ շրջաններում հետապնդում են մարդկանց, ովքեր ուկրաինամետ հայացքներ ունեն։ Օրինակ՝ ձերբակալում են տեղի պաշտոնյաներին, ակտիվիստներին, իրավապաշտպաններին, երբեմն լրագրողների: Ոմանց բաց են թողել, ինչը լավ է, բայց մյուսներին մահացած են գտել»,- ասում է Բոգները։