Բռնցքամարտի ԵԱ․ Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթեց և մտավ 1/4 եզրափակիչ
copy image url

Բռնցքամարտի ԵԱ․ Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթեց և մտավ 1/4 եզրափակիչ

Սպորտ Ներքին 2 տարի առաջ - 17:03 25-05-2022
Հայաստանի բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության 86 կգ քաշային կարգում 5։0 հաշվով հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Ստեֆանովին և մտավ քառորդ եզրափակիչ: Նրան բրոնզե մեդալից բաժանում է ընդամենը մեկ հաղթանակ։

Այսօր կայանալիք երեկոյան հերթափոխին Հայաստանից հանդես կգա Կարեն Տոնականյանը (60 կգ), որը ուժերը կչափի հունգարացի Ռոլանդ Վերեշի հետ: