Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն ասաց, որ ԵՄ-ն իր միջնորդական առաքելությունն է իրականացնում, ճիշտ այնպես, ինչպես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը։
«Իրականացնում են բնականաբար ամեն մեկն իր տեսանկյունից՝ առաջարկելով ամեն մեկն իր միջնորդական առաքելությունը։ Այն ժամանակ դա բերվում էր մեծ կոնսենսուսի, որովհետև իրենք իրար հետ ավելի լավ հարաբերություններ ունեին»։
Անդրադառնալով անկլավների վերաբերյալ հարցին՝ Եղոյանն ասաց, որ չկա անկլավների հարց. «Նման հասկացողություն չկա։ Կա սահմանագծման և սահմանազատման հարց»։
Անդրադառնալով բրյուսելյան եռակողմ հանդիպմանը՝ նա նշեց. «Ինքը կողմերին ասել է, որ Շառլ Միշելը՝ որպես ԵՄ խորհրդի նախագահ, անհրաժեշտ է համարել այդ դիտարկումն անել։ Դուք էլի մի բան խառնում եք. Շառլ Միշելը չի զբաղվում ԼՂ հակամարտության հարցով»։
Տեսանյութը՝
24 news-ի։