Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող ներկայիս իրավիճակը
copy image url

Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող ներկայիս իրավիճակը

Արտաքին 3 տարի առաջ - 21:20 07-06-2021

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը՝ ընդգծելով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների ընդունած հայտարարությունների իրականացման հետևողականությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների հետագա հետևողական իրականացման կարևորությունը: Առաջնային խնդիրներից նշվել են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, բնակչության հումանիտար խնդիրների լուծումը։ Շառլ Միշելը աջակցություն է հայտնել կատարվող աշխատանքներին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների գծով»,- գրված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։

Պուտինն ու Միշելը քննարկել են նաև Բելառուսի շուրջ իրավիճակը։ ՌԴ նախագահը անարդյունավետ է անվանել Բելառուսի վրա ճնշումը պատժամիջոցների միջոցով։

Քննարկվել են նաև Ուկրաինան, Դոնբասում տիրող իրավիճակը, Լիբիան։