ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացրեց վաղվա անելիքները․
«Այս քանի օրերի ընթացքում մեր ձեռքբերումները, որոնք մենք ունենք պետք է կրկնապատկենք ու եռապատկենք: Վաղը առավոտյան՝ ժամը 8:00-ին բոլորիդ հրավիրում եմ Ֆրանսիայի հրապարակ՝ մեր ակցիաները, քայլերն ու գործողությունները շարունակելու համար: Խնդրում եմ չուշանաք»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ օրվա ընթացքում կշարունակվեն բողոքի անհնազանդության ակցիաները, որից հետո Սասունցի Դավթի արձանի մոտ տեղի կունենա հանրահավաք և մասնակիցները քայլերթով կշարժվեն դեպի Ֆրանսիայի հրապարակ:
Այնուհետև Սաղաթելյանն անդրադարձավ այսօրվա բրյուսելյան իրադարձություններին՝ առանձնացնելով մի քանի կարևոր դիտարկումներ, որոնք ներկայացնում ենք ստորև․
• Ակնհայտ է՝ Ալիևը շտապում է, քանի որ մտահոգված է՝ Հայաստանում կկորցնի իր սպասարկուին։
• Կորցնելու դեպքում չի կարող դե յուրե ամրագրել պատերազմի ձեռքբերումները։
• Ակնհայտ է՝ համաժողովրդական «Դիմադրության» շարժումը առնվազն խախտել է Արցախի հանձնման ժամանակացույցը։
• Արցախի և պետականության կործանումը կասեցնելու մեկ լուծում կա՝ օր առաջ հեռացնել օրվա իշխանությանը։
Մանրամասն՝ տեսանյութում։