Ուելսի արքայազն Չարլզը և նրա կինը՝ Կամիլան, միացել են «EastEnders» հեռուստասերիալի դերասանական կազմին։ Մարտին նրանք նկարահանվել են փողոցային երեկույթի տեսարանում՝ նվիրված Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի գահակալության 70-ամյակին։ Այս մասին հաղորդում է Deadline-ը։
Դրվագը կցուցադրվի բրիտանական հեռուստատեսությամբ հունիսի 2-ին: Դերասանուհի Քելի Բրայթը, որը մարմնավորել է փաբի տիրոջը՝ Լինդա Քարթերին, լրագրողների հետ զրույցում պատմել է թագավորական ընտանիքի անդամների հետ աշխատելու իր տպավորությունների մասին.
«Ես ասում էի. «Վայ, նրանք նախկինում նման բան չեն արել»: Նրանք իրականում չգիտեին, թե ինչ սպասեն նկարահանումներից. նկատի ունեմ, որ դա կարող էր նրանց համար նյարդայնացնող լինել և բացարձակապես իրենց օրենքներից դուրս: Այնպես որ, հուսով եմ, որ նրանց դուր էկավ այնքան, որքան մենք»:
Գործադիր պրոդյուսեր Քրիս Քլենշոուի խոսքով՝ Չարլզի և Կամիլայի հայտնվելը «EastEnders-ի ամենայուրահատուկ դրվագներից մեկում» մեծ պատիվ է եղել իր համար։