Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակի տրամադրումը վաղաժամ է. CEPS
copy image url

Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակի տրամադրումը վաղաժամ է. CEPS

Արտաքին 2 տարի առաջ - 14:44 21-05-2022
Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնը (CEPS) գնահատական ​​է պատրաստել Վրաստանի՝ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու հայցի առնչությամբ, գրում է SOVA-ն։ Ավելի վաղ կազմակերպությունն արդեն հրապարակել է Ուկրաինայի և Մոլդովայի հայտերի վերաբերյալ վերլուծությունը։ Կենտրոնը եկել է այն եզրակացության, որ Եվրամիությունը պետք է կարգավիճակ շնորհի և՛ Կիևին, և՛ Քիշնևին։

«Բայց Վրաստանը պարադոքս է։ Մի կողմից՝ տպավորիչ է ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերի տնտեսական մասի իրականացումը։ Այս առումով այն գերազանցել է ոչ միայն Ուկրաինային ու Մոլդովային, այլև Արևմտյան Բալկանների որոշ թեկնածու երկրներին։ Այն զգալիորեն վերացրել է կոռուպցիան՝ հասնելով ավելի լավ արդյունքների, քան ԵՄ անդամ շատ պետություններ:

Մյուս կողմից՝ նրա քաղաքական ռեժիմը երկար տարիներ հակասել է ԵՄ հիմնարար արժեքներին՝ կապված ժողովրդավարական ինստիտուտների գործունեության և օրենքի գերակայության հետ: Խնդիրների հիմքում ընկած է արդյունավետ քաղաքական իշխանության կենտրոնացումը չընտրված, ոչ հաշվետու օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի ձեռքում, որը մարմնավորում է պետության գրավման պարադիգմը»,- ասվում է CEPS-ի գնահատականում։