Plus-size մոդել Էշլի Գրեհեմը Knix բրենդի հետ համատեղ ներքնազգեստի շարք է թողարկել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
«Ես և իմ հետծննդյան մարմինը սեքսուալ, ինքնավստահ և անկասելի ենք զգում ներքնազգեստի իմ անձնական հավաքածուի մեջ», - գրել է մոդելն Instagram-ում:
Հավաքածուն ստեղծելիս Գրեհեմը ոգեշնչվել է կանանց մարմնի բազմազանությունից, ուստի շարքը ներկայացված է չափսերի լայն տեսականիով։ Բացի առօրյա ներքնազգեստից, Էշլի Գրեհեմը դիզայներների հետ միասին մշակել է հատուկ ներծծող ներքնազգեստ, որը պաշտպանում է դաշտանի ժամանակ արտահոսքից։
«Ինձ համար գլխավորը ֆունկցիոնալությունն է»,- նշում է մոդելը։ Ինչպե՞ս է այն նայվում իմ հագուստի տակից: Ինչպիսի՞ն է իմ տրամադրությունը, երբ այն հագնում եմ: Այս ամենը մենք հաշվի ենք առել»։
Գրեհեմը նշել է, որ կերպարներ ստեղծելիս սիրում է կենտրոնանալ ներքնազգեստի վրա, օրինակ՝ միշտ մի փոքր բացում է վերնաշապիկի կոճակը, որպեսզի կրծկալը տեսանելի լինի։
Գրեհեմի նոր հավաքածուի կրծկալը կարժենա 48 դոլար, բոդին՝ 72 դոլար, իսկ վարտիքը՝ 24 դոլար։