Դա ընդդիմություն չի, խուժանների, թալանչիների հավաք է. քաղաքացին՝ ընդդիմությանը միանալու մասին

Նրանց կարծիքով Ներքին 2 տարի առաջ - 18:17 17-05-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Այսօր վաղ առավոտվանից մեկնարկել են անհնազանդության ակցիաներ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները փողոցներ են փակել, փակ էր օդանավակայան տանող ճանապարհը։ Այս ամենին զուգահեռ հասարակության մի մասն էլ, ինչ-ինչ պատճառներից ելնելով, ցանկություն չունի մասնակցելու ընդդիմության կազմակերպած բողոքի և անհնազանդության ակցիաներին։

Այսօր Օragir.news-ը հետաքրքրվեց քաղաքացիներից, թե ինչ պետք է անի ընդդիմությունը, որպեսզի քաղաքացիները աջակցեն նրանց։