Հեղափոխությունը, ախր, վարդագույն էր, սա վարդագույն չի․ քաղաքացին՝ ոստիկանության՝ հեղափոխությանը միանալու մասին

Ներքին 1 տարի առաջ - 22:28 20-09-2023
Քաղաքացիները զրուցեցին ոստիկանության ներկայացուցիչների հետ՝ առաջարկելով միանալ իրենց։

«Ի՞նչ լուրջ իրավիճակ պիտի լինի, որ դուք միանաք ժողովրդի կոչին։ Սա արդեն գոյության հարց է։ Էլ ի՞նչ է պետք մեր հայ ոստիկանին, ով հասարակական կարգ է պահպանում։ Ինչո՞ւ չեք միանում։ Ես փաստաբան եմ, լինելով փաստաբան՝ ես տեսնում եմ, որ դուք կարող եք հարց լուծել։ Ես ունեմ շատ ոստիկան ընկերներ, որոնք իրենց մեջ ուզում են, բայց չեն կարողանում միանալ, որովհետև կա վախ։ Միացեք այս արդար պայքարին»,- ասաց քաղաքացիներից մեկը։

Հավաքավածները շեշտեցին, որ հեղափոխության ժամանակ ոստիկանությունը միացավ ժողովրդին, որովհետև զգաց, որ հեղափոխություն է լինելու։

«Հեղափոխությունը, ախր, վարդագույն էր, սա վարդագույն չի»,- ասաց քաղաքացիներից մեկը։