Լատվիան պերսոնա նոն գրատա է հայտարարել գեղարվեստական մարմնամարզության մարզիչ Իրինա Վիներ-Ուսմանովային, ինչպես նաև արտիստներ Ֆիլիպ Կիրկորովին, Վլադիմիր Վինոկուրին և Եվգենի Պետրոսյանին։ Այս մասին Twitter-ում հայտնել է Լատվիայի ԱԳՆ ղեկավար Էդգարս Ռինկևիչսը։
Նրանց մուտքը Լատվիա արգելված է անորոշ ժամկետով։ Որոշումն ընդունվել է ներգաղթի մասին օրենքի հիման վրա։
Ավելի վաղ Լատվիան անցանկալի անձանց ցուցակում արդեն ներառել էր Դմիտրի Պևցովին, Նիկիտա Միխալկովին, Նիկոլայ Ռաստորգուևին, Պոլինա Գագարինային, Միխայիլ Բոյարսկուն, Սերգեյ Բեզրուկովին, Տիմատիին, Վլադիմիր Մաշկովին և մի շարք այլ ռուս հայտնիների՝ բացատրելով դա Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությանը նրանց աջակցությամբ
Ապրիլին հայտնի դարձավ, որ Ֆիլիպ Կիրկորովին և Պոլինա Գագարինային նույնպես հինգ տարով արգելել են մուտք գործել Էստոնիա։
Ֆոտոշարք