Վենետիկը կարող են ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ սպառնալիքի տակ գտնվող  օբյեկտների ցուցակում
copy image url

Վենետիկը կարող են ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ սպառնալիքի տակ գտնվող  օբյեկտների ցուցակում

Արտաքին 3 տարի առաջ - 16:50 22-06-2021

Վենետիկն ու Բուդապեշտը կարող են հայտնվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության՝ սպառնալիքի տակ գտնվող օբյեկտների ցուցակում: Այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը (AFP)՝ հղում անելով կազմակերպության խորհրդատվական մարմինների առաջարկություններին:

Ինչպես նշում է գործակալությունը, զբոսաշրջության ազդեցությունը այն չափանիշներից մեկն է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ին դրդել է դիմել Վենետիկը սպառնալիքի տակ գտնվող ժառանգության ցուցակում ներառելու խնդրանքով: Մասնավորապես, կազմակերպությունը կոչ է անում անհապաղ արգելել մեծ զբոսանավերի մուտքը ծովալճակ: Իտալիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են մեծ զբոսանավերի մուտքի արգելքի մասին: Սակայն քանի դեռ չի գտնվել այլընտրանքային երթուղի, խոշոր նավերը կարող են մտնել ծովալճակ, ինչպես դա տեղի ունեցավ հունիսի սկզբին:

Այս հարցը երկար տարիներ մնացել է անլուծելի: Վենետիկը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում 1987 թվականին:

ՄԱԿ-ի կազմակերպությունը մտահոգված է նաև Բուդապեշտի շրջանում լայնածավալ վերակառուցումներով, որտեղ գտնվում է հնագույն Բուդայի ամրոցը, նշում է AFP-ն:

Որոշումը կկայացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 44-րդ նստաշրջանի ընթացքում, որը տեղի կունենա Ֆուչժոուում (Չինաստան) հուլիսի 16-31-ը, առցանց ռեժիմով:

Ամենից շատ դիտված