Բուչայում մի շարք մարդկանց գնդակահարել են ռուս հատուկջոկատայինները. Amnesty International
copy image url

Բուչայում մի շարք մարդկանց գնդակահարել են ռուս հատուկջոկատայինները. Amnesty International

Արտաքին 2 տարի առաջ - 17:48 06-05-2022
Amnesty International-ը հրապարակել է զեկույց, որում վավերագրված են Բուչայում սպանության 22 դեպքեր և Բորոդյանկայի վրա ավիահարվածների հանգամանքները, որոնց ընթացքում զոհվել է ավելի քան 40 մարդ:

«Մեր կողմից վավերագրված հանցագործությունների շարքում, որ կատարել են ռուսական զորքերը, ներառված են ինչպես անօրինական հարձակումներ, այնպես էլ քաղաքացիական անձանց կանխամտածված սպանություններ»,- հայտարարել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Ագնես Կալամարը:

Amnesty-ն ապացույցներ և ցուցմունքներ է հավաքել Կիևի մարզի ութ քաղաքներում, այդ թվում՝ տխրահռչակ Բուչա ավանում:

Ամենից շատ դիտված