Ռուսաստանը Խարկովը գնդակոծել է կասետային ռումբերով. Amnesty International
copy image url

Ռուսաստանը Խարկովը գնդակոծել է կասետային ռումբերով. Amnesty International

Արտաքին 2 տարի առաջ - 13:58 13-06-2022
Ռուսական բանակի կողմից կասետային ռումբերի և չկառավարվող հրթիռների կիրառման հետևանքով Խարկովում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել։ Այս մասին ասվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։

Ըստ իրավապաշտպանների, Խարկովի բնակելի թաղամասերի կրկնվող գնդակոծությունները ոչ ընտրովի հարվածներ են, որոնք որպես այդպիսին ռազմական հանցագործություն են:

Amnesty International-ը պնդում է, որ անհերքելի ապացույցներ ունի ռուսական բանակի կողմից կասետային ռումբերի և հակահետևակային ականների բազմակի օգտագործման վերաբերյալ, որոնք արգելված են միջազգային կոնվենցիաներով: Ռուսաստանը հերքում է արգելված զինամթերքի օգտագործումը։

Խարկովի ռազմաքաղաքացիական վարչակազմի տվյալներով, պատերազմի ընթացքում քաղաքի 606 բնակիչ է զոհվել, 1248-ը՝ վիրավորվել։

Ամենից շատ դիտված