Դուք պարտավոր եք դեպի դատարանները քարշ տալ այն սրիկաներին, ովքեր խմեցին քաջերի արյունը

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:02 26-04-2022
Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիա են անցկացնում 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հարազատները, ծնողները։ Նրանք պահանջում են քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, որ պատերազմը հնարավոր էր կանխել, ունենալ նույն իրավիճակը՝ իհարկե, առանց զոհերի։

«Հայաստան երկիրն ունի իրավաբաններ, ովքեր պարտավոր են կանգնել մեր զավակների դատի համար։ Դուք պարտավոր եք, ձեր իրավաբանական գիտելիքները բանեցնելով, դեպի դատարանները քարշ տալ այն սրիկաներին, ովքեր խմեցին քաջերի արյունը, որոնց մեջ պարտությունն է միայն, և հաղթանակներ սպասել պետք չէ: Դրանք հիպնոսացնելով հայ ժողովրդին, հերոսականությունը հանելով՝ համոզելու են, որ ձեզ երկիր պետք չէ, ձեզ երկրի սահմաններ պետք չեն, բաց թողեք, հանգիստ գնացեք խալխի նոքյարը դարձեք»: Այս մասին այսօր անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայր՝ Խաչիկ Մանուկյանը։