Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը նկարահանվում է Dolce&Gabbana-ի նոր գովազդի համար
copy image url

Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը նկարահանվում է Dolce&Gabbana-ի նոր գովազդի համար

Ավելին 3 տարի առաջ - 23:26 02-07-2021

Օրերս պապարացիները Պորտոֆինոյում նկատել են Մոնիկա Բելուչիին՝ Վենսան Կասելից ունեցած իր դուստրերի՝ Դևայի և Լեոնիի հետ, և, ինչպես պարզվել է, նրանց այնտեղ էր բերել ոչ միայն հանգիստը վայելելու ցանկությունը։ 16-ամյա Դևան շարունակում է իր համագործակցությունը Dolce & Gabbana ապրանքանիշի հետ, որի հետ շատ է աշխատել նաև մայրը։ Նա այժմ նկարահանվում է նոր գովազդային հոլովակում:

Երեկ պապարացիները նկարահանումների հերթական օրվա ականատեսն են եղել: Նկարահանումները տեղի են ունեցել կենտրոնական փողոցներից մեկում, իսկ Դևան կիսաթափանցիկ զգեստով կեցվածք է ընդունել կարմիր կաբրիոլետի մեջ:

Հիշեցնենք, որ Դևան արդեն մի քանի անգամ հայտնվել է Elle և Harper’s Bazaar ամսագրերի շապիկներին։

Ֆոտոշարք