Ջոն Լենոնի որդին դրժել է իր խոստումը և առաջին անգամ կատարել Imagine երգը
copy image url

Ջոն Լենոնի որդին դրժել է իր խոստումը և առաջին անգամ կատարել Imagine երգը

Ավելին 3 տարի առաջ - 20:09 10-04-2022
Ջոն Լենոնի ավագ որդին՝ 59-ամյա բրիտանացի ռոք երաժիշտ Ջուլիան Լենոնը, ուկրաինացի փախստականներին աջակցելու բարեգործական միջոցառման շրջանակներում առաջին անգամ կատարել է հոր՝ Imagine երգը։ Կատարումը հրապարակվել է երաժշտի YouTube-ի ալիքում։
Նախկինում, երկրպագուների խնդրանքներին ի պատասխան, Ջուլիան Լենոնը միշտ ասում էր, որ այս երգը կկատարի միայն մեկ դեպքում՝ եթե գա աշխարհի վերջը։
«Այս երգն արտացոլում է լույսը թունելի վերջում, որի վրա մենք բոլորս հույս ունենք», - թվիթերում գրել է Ջուլիան Լենոնը:
U2-ն, Բրյուս Սփրինգսթինը, Էլթոն Ջոնը, Օզի և Շերոն Օսբորնները, Սելին Դիոնը, Լենի Կրավիցը, Մադոննան, Red Hot Chili Peppers-ը և շատ ուրիշներ արդեն միացել են այս բարեգործական միջոցառմանը։