Բրիթնի Սփիրսը առաջին անգամ երգել է՝ երկար տարիների ընդմիջումից հետո. նա ներկայացրել է նոր երգը

Արտաքին 3 տարի առաջ - 18:49 23-12-2021

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը երկար տարիների ընթացքում առաջին անգամ երգել է։ Instagram-ում նա կիսվել է լոգարանում արված տեսանյութով։

Բրիթնին հայտնվել է մանուշակագույն տոպով ու սև ցածր գոտկատեղով տաբատով և երգել է բարձր ու զգացմունքային։

«Ինքս ինձ և աշխարհին ես հիշեցնում եմ, թե ով եմ ես: Ես այստեղ եմ, որպեսզի հիշեցնեմ իմ սպիտակ «հրաշալի» ընտանիքին, որ ես չեմ մոռացել, թե ինչ են նրանք արել ինձ հետ, և որ ես երբեք չեմ մոռանա դա: Հ.Գ. Նոր երգը մշակման փուլում է: Ես ձեզ կհասկացնեմ, թե ինչ նկատի ունեմ»,- գրել է Բրիթնին։

Ինչպես հայտնի է, Բրիթնի Սփիրսի վերջին Glory ալբոմը թողարկվել է 2016 թվականին։ Դրանից հետո երգչուհին հայտարարել է, որ չի երգելու ու պարելու, քանի դեռ իր խնամակալը կլինի հայրը։

Ամենից շատ դիտված