ԵՄ երկրների մաքսային ծառայությունները դադարեցրել են Ռուսաստանում և Բելառուսում գրանցված մեքենաների անցումը սահմանով, սահմանափակումների տակ են հայտնվել ԵՄ տարածքով ավտոմոբիլային բեռնափոխադրումները, ներառյալ տարանցումային, հաղորդել է ՌԴ մաքսային դաշնային ծառայությունը։
«Այժմ ռուսական և բելառուսական համարանիշներով միջազգային փոխադրումների տրանսպորտային միջոցները չեն կարողանա բեռներ տեղափոխել ԵՄ երկրների տարածքով։ Ըստ առկա տեղեկատվության՝ սահմանափակումները դեռևս չեն տարածվում ավտոմոբիլային բեռնափոխադրողների վրա, որոնք իրականացնում են դեղագործական, բժշկական, պարենային և գյուղատնտեսական ապրանքների փոխադրում՝ ներառյալ ցորենի, ինչպես նաև էներգակիրների, գունավոր մետաղների և պարարտանյութերի փոխադրում»,- նշել է ռուսական գերատեսչությունը։
Այնտեղ հավելել են, որ պահպանվում են ճանապարհային հաղորդակցությունը՝ մարդասիրական նպատակներով, և ՌԴ-ում գրանցված տրանսպորտի համար տարանցումը դեպի Կալինինգրադի մարզ։