Օգոստոսի 16-ից արգելված է Բելառուսում գրանցված բոլոր մարդատար ավտոմեքենաների մուտքը Լիտվա, հայտնում է Բելառուսի սահմանային կոմիտեն։
Նշվում է, որ արգելքը վերաբերում է մարդատար ավտոմեքենաներին՝ անկախ սեփականատիրոջ կամ վարորդի քաղաքացիությունից։
«Բելառուսի տարածքում գրանցված մարդատար տրանսպորտային միջոցների Լիտվա մուտքի սահմանափակումը, որը մտցվել է հուլիսի 18-ին, չի տարածվում վաճառքի համար չնախատեսված մեքենաների, ինչպես նաև Բելառուսի քաղաքացիներին պատկանող մեքենաների վրա, որոնք ունեն վավեր վիզա կամ ժամանակավոր/ մշտական բնակության թույլտվություն ԵՄ երկրներում»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։