Հնդկաստանում կինն անտառում 25 հազար դոլար արժողությամբ ադամանդ է գտել
copy image url

Հնդկաստանում կինն անտառում 25 հազար դոլար արժողությամբ ադամանդ է գտել

Ավելին 2 տարի առաջ - 17:17 30-07-2022
Հնդկաստանում Մադհյա Պրադեշ նահանգի բնակչուհի Գենդա Բայը գնացել է անտառ՝ վառելափայտի հավաքելու և չորս կարատանոց ադամանդ է գտել, հայտնում է New York Post-ը։

Գտածոն գնահատելու հարցում օգնել է տեղի ոսկերիչներից մեկը, և այժմ վեց երեխաների մայրը կկարողանա դրա դիմաց ստանալ 25000 դոլար։
Հնդկուհին մտադիր է գոհարը վաճառել աճուրդում։ Բայը ցանկանում է իր ստացած գումարն օգտագործել իր կիսաքանդ տունը վերանորոգելու համար։ Բացի այդ, գումարը բավական է երկու դուստրերի հարսանիքի համար։

Ամենից շատ դիտված