Կիև վերադառնալը դեռ վտանգավոր է. Կլիչկո
copy image url

Կիև վերադառնալը դեռ վտանգավոր է. Կլիչկո

Արտաքին 3 տարի առաջ - 17:54 01-04-2022
«(Կիևում) զոհվելու վտանգը դեռևս բարձր է: Հետևաբար բոլոր նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ, իմ խորհուրդն է. մի քիչ էլ սպասեք», - Reuters-ը մեջբերում է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքերը:

Նրա խոսքով, Կիևից դեպի հյուսիս և արևելք «կատաղի մարտեր» են մղվում։

Ուկրաինայի գլխավոր շտաբն ավելի վաղ հերթական տեղեկագրում հայտարարել էր, որ զինվորականներին հաջողվել է վերականգնել վերահսկողությունը Կիևի և Չեռնիգովի մարզերի Ռուդնյա, Շևչենկովո, Բոբրիկ, Ստարայա Բասան, Նովայա Բասան, Մակեևկա, Պոգրեբ, Բաժանովկա, Վլադիմիրովկա, Շնյակովկա, Սալնոե, Սոֆիևկա, Գավրիլովկա բնակավայրերում:

Ամենից շատ դիտված