Ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Կիևին. Կլիչկո
copy image url

Ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Կիևին. Կլիչկո

Արտաքին 2 տարի առաջ - 23:41 28-04-2022
Ապրիլի 28-ի երեկոյան Կիևի կենտրոնին հրթիռային երկու հարված է հասցվել, հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նրա խոսքով, քաղաքը հրթիռակոծել են ռուսական զորքերը։

«Երեկոյան հակառակորդը գնդակոծել է Կիևը։ Երկու հարված Շևչենկովսկի շրջանում։ Բոլոր ծառայությունները տեղում են։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են»,- գրել է նա Տելեգրամում։

Ավելի ուշ Կլիչկոն հայտնել է, որ երեք մարդ վիրավորվել է։

Երկու պայթյունը հաստատում են BBC-ի թղթակիցները Կիևում։ Նրանք նաև հայտնում են ծխի սյուների մասին: Կլիչկոյի խոսքով, պայթյունների վայր են ժամանել փրկարար ծառայությունները։

Նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը գրել է, որ հրթիռային հարձակումները մայրաքաղաքի կենտրոնի վրա տեղի են ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի պաշտոնական այցի ժամանակ։

«Երեկ նա նստած էր Կրեմլում՝ երկար սեղանի շուրջը, իսկ այսօր նրանից մեկ կիլոմետր հեռավորության վրա պայթյուններ են որոտում: Հիշեցրե՛ք, թե ինչու է Ռուսաստանը դեռևս տեղ զբաղեցնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում»,- գրել է Պոդոլյակը Թվիթերում:

Ամենից շատ դիտված