Ռուսաստանը որոշել է Հնդկաստանին նավթ վաճառել բարելի դիմաց մինչև 35 դոլար զեղչով. Bloomberg
copy image url

Ռուսաստանը որոշել է Հնդկաստանին նավթ վաճառել բարելի դիմաց մինչև 35 դոլար զեղչով. Bloomberg

Արտաքին 3 տարի առաջ - 18:37 31-03-2022
Ռուսաստանը որոշել է Հնդկաստանին Urals նավթը վաճառել բարելի դիմաց մինչև 35 դոլար զեղչով։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ դա պայմանավորված է այլ գնորդների հետաքրքրության նվազմամբ։

Հրապարակման մեջ նշվում է, որ այս կերպ Ռուսաստանը ցանկանում է համոզել Հնդկաստանին ավելացնել վառելիքի գնումները։ Միաժամանակ, Հնդկաստանը երկրորդ նավթ ներկրողն է Ասիայում, որն ամենից շատ շահագրգռված է ռուսական նավթ գնելով՝ չնայած եվրոպական երկրների և ԱՄՆ-ի ճնշումներին։

Գործակալությանը հայտնի է դարձել, որ Հնդկաստանն այժմ 15 մլն բարել նավթի գնելու շուրջ բանակցությունների փուլում է: