Ռուսաստանը օրական 444 բարել նավթ է մատակարարել Թուրքիա
copy image url

Ռուսաստանը օրական 444 բարել նավթ է մատակարարել Թուրքիա

Արտաքին 1 տարի առաջ - 19:49 17-01-2024
Ռուսական «Коммерсанть» թերթի տեղեկությունների համաձայն՝ ռուսական նավթարտահանող ընկերությունները մեծ քանակությամբ նավթ են մատակարարել Թուրքիա: Գրում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ 2023-ի դեկտեմբերին օրական մատակարարման ծավալները կազմել են 444 բարել, ինչն էլ ռեկորդային ցուցանիշ է համարվել Ռուսաստանի համար:

Վերոհիշյալ մատակարարումների 70%-ը Թուրքիան ստացել է Ալիաղա նավահանգստից, որի ափերը ողողում է Էգեյան ծովը:

Նույն ժամանակահատվածում Ալիաղա նավահանգիստ մատակարարված նավթը կազմել է Ռուսաստանի իրականացրած ծովային մատակարարումների 13%-ը:

Նշենք, որ Ռուսաստանը 2023-ի դեկտեմբերին ամենաշատ նավթի արտահանումն (ընդհանուր արտահանումների 76%) իրականացրել է դեպի Հնդկաստան և Չինաստան:

Ձեզ գուցե հետաքրքրի