Հայաստանը Հնդկաստանին նոր առևտրային երթուղի է առաջարկել դեպի Եվրոպա և Ռուսաստան
copy image url

Հայաստանը Հնդկաստանին նոր առևտրային երթուղի է առաջարկել դեպի Եվրոպա և Ռուսաստան

Ներքին 2 տարի առաջ - 13:19 12-03-2023
Հայաստանն առաջարկել է Հնդկաստանին Սև ծովով առևտրային միջանցք տրամադրել՝ հնդկական ապրանքների երթուղին դեպի Ռուսաստան և Եվրոպա ավելի արագացնելու համար։ Առաջարկն արվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի Հնդկաստան կատարած այցի ժամանակ։ Այս մասին հայտնում է The Economic Times-ը։

Ինչպես նշում է թերթը, Հայաստանը երկար ժամանակ ներդրումներ է փնտրում Հնդկաստանից։ Երկու երկրների միջև կապերը վերջերս վերածնվել են պաշտպանական արտահանման շնորհիվ: Առևտրային միջանցքը կանցնի Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքին զուգահեռ։ Այն Իրանի և Հայաստանի միջոցով կմիացնի Մումբայը Եվրոպային՝ շրջանցելով Ադրբեջանը, որի հետ Հնդկաստանը սառը հարաբերություններ ունի Թուրքիայի և Պակիստանի հետ նրա սերտ կապերի պայմաններում։

Ամենից շատ դիտված