Զելենսկին հետ է կանչել դեսպաններին Վրաստանից և Մարոկոյից
copy image url

Զելենսկին հետ է կանչել դեսպաններին Վրաստանից և Մարոկոյից

Արտաքին 3 տարի առաջ - 09:41 31-03-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր ուղերձում ասել է, որ հրամանագրեր է ստորագրել Մարոկոյից և Վրաստանից Ուկրաինայի դեսպաններին հետ կանչելու մասին։
Պետության ղեկավարի խոսքով, այժմ կան մարդիկ, որոնք «բոլորի հետ միասին աշխատում են Ուկրաինայի պաշտպանության համար», և այնպիսիները, որոնք «զուր ժամանակ են վատնում և աշխատում են միայն պաշտոնում մնալու համար»։
«Այսօր ես առաջին հրամանագիրը ստորագրեցի նման անձին, Ուկրաինայի նման դեսպանին Մարոկոյից հետ կանչելու մասին։ Հետ է կանչվել նաև Վրաստանում Ուկրաինայի դեսպանը։ Ամբողջ հարգանքով՝ զենք չի լինի, պատժամիջոցներ չեն լինի, ռուսական բիզնեսի համար սահմանափակումներ չեն լինի, այլ աշխատանք փնտրեք»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ առաջիկայում սպասում է Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Հարավարևելյան Ասիայում և աֆրիկյան երկրներում Ուկրաինայի ներկայացուցիչների, նաև ռազմական կցորդների աշխատանքի արդյունքներին։


Ամենից շատ դիտված