Զելենսկին հետ է կանչել ՄԱԿ-ի ուկրաինացի խաղաղապահներին
copy image url

Զելենսկին հետ է կանչել ՄԱԿ-ի ուկրաինացի խաղաղապահներին

Արտաքին 3 տարի առաջ - 12:43 08-03-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել ՄԱԿ-ի բոլոր ուկրաինացի խաղաղապահներին՝ իրենց ողջ սպառազինությամբ, հայրենիք հետ կանչելու մասին։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։

Ուկրաինական «կապույտ սաղավարտները» ծառայում են ՄԱԿ-ի վեց առաքելություններում։ 2020 թվականին Ուկրաինայի ԱԳՆ-ն հաղորդել էր, որ այդ ժամանակ ուկրաինացի խաղաղապահները 313-ն էին։

Ամենից շատ դիտված