«Երբ տեղի ունեցան համապետական ընտրություններ, հաշվի առնելով, որ համայնքներում աշնանը նախատեսվում էին ընտրություններ՝ տեղի ունեցան քննարկումներ, որի ընթացքում 2021 թվականին պարզ դարձավ, որ որոշ համայնքներ կգնան խոշորացման՝ Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը կընդգրկվեն Սևան խոշորացված համայնքի մի մասում»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում։
Ըստ Սանոսյանի՝ նախագիծը բերել են Ազգային ժողովում քննարկելու։
Լրագրողի հարցին՝ երեկ Վեդիի ընտրություններում համայնքապետարանի շենքերը օգտագործվել են որպես ՔՊ շտաբ, իսկ Սանոսյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է Վեդի, և ահազանգ են ստացել, որ ահռելի վարչական ռեսուրս է կիրառվել համայնքապետարանի շենքում. որպես կառավարության ներկայացուցիչ՝ արդյոք տեղեկություն ունի՞, թե Արցախում ինչ է կատարվում, Փառուխ գյուղն ո՞ւմ վերահսկողության ներքո է, և արդյոք Քարագլխի բարձունքը վերադարձրե՞լ է թշնամին, թե՞ ոչ, ՏԿԵ նախարարը պատասխանեց.
«Հիմա Ծովագյուղից սկսեցիք, գնացիք Վեդի, իմ ու Պապիկյանի այցը քննարկեցիք, էլի գնացիք Վեդիի ընտրություններ ու հասաք մինչև Քարագլխի բարձունք։ Լսել էի՝ գալու եմ այդ կողմում կանգնեմ, դուք էլ հարցերին պատասխանեք։ Վեդի գնալը կապ չունի Ծովագյուղ չգնալու հետ։ Եթե մի տեղ չեմ գնացել՝ չի նշանակում, որ ոչ մի տեղ պետք է չգնամ։ Մարզի ղեկավարը գնացել, ներկայացել է։ Քանի՞ դեպք եք հիշում, որ մարզերում ճանապարհ է փակվել՝ նախարարները գնացել են։ Իմ անունն են տալիս, որովհետև այն ժամանակ ես էի մարզպետ, բայց հիմա կա մարզպետ, որը զբաղվում է այդ հարցերով»։
Տեսանյութը՝
Factor.am-ի