ԱԺ-ում գլխավոր դատախազի ընտրության հարցն է։ ՔՊ թեկնածու Աննա Վարդապետյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։
ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Վարդապետյանին հարցրեց, թե նա աշխատե՞լ է այնպիսի համակարգում, որտեղ երկու տարի առնչվել է արդարադատության ամբողջ համակարգի հետ։ «Ինչպե՞ս պետք է լինի։ Պետական գլխավոր մեղադրողն եք լինելու, ինչպիսի՞ կառուցվածք եք տեսնում, որպեսզի մաքսիմալ ապահովվի ՀՀ իրավական համակարգը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին 20 տարում այն հարթակները, որոնք որ եղել են, բավարար կրթված ուսանողներ կամ մասնագետներ չեն տվել ՀՀ իրավական համակարգին», - հարցրեց Սուքիասյանը։
Ի պատասխան՝ Վարդապետյանը ասաց. «Ամբողջ պետաիրավական համակարգի կառուցվածքի մասին էրկու րոպե քառասունհինգ վարկյանում չեմ կարա պատասխանեմ»։
Մանրամասն՝ տեսանյութում։