Ուղիղ եթեր

Փաշինյանը և մյուս պաշտոնյաները չեն մասնակցել կաթողիկոսի պատարագներին, որովհետև Աստված չունեն․ հարցում 

Ապրիլի 20-ին Հայ առաքելական եկեղեցին նշում էր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Զատիկը։ Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվել է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվել են զատկական տոնակատարությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաները չեն մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվող Սուրբ Հարության հայրապետական պատարագին:

Նշենք, որ վերջին 6 տարիներին Նիկոլ Փաշինյանը յուր ՔՊ-ականներով որևէ եկեղեցական պատարագի չեն մասնակցում։ Բացառություն էր միայն Մայր տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնեքի արարողությունը, որի հրավերն արել էր եկեղեցին։

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը և մյուս պաշտոնյաները չեն մասնակցում կաթողիկոսի մատուցած պատարագներին»։

«Չեմ կարող ասել, երևի Աստված չունեն»,- պատասխանեց հարցվածներից մեկը։

Անցորդներից մեկի կարծիքով՝ պատճառը մարդկային հարաբերություններն են։

«Երևի շատ զբաղված են, կամ չեն հարգում մեր եկեղեցին։ Դա անհարգալից վերաբերմունք է»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ Փաշինյանը և մնացած բոլոր պաշտոնյաները շատ ճիշտ են վարվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն