«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը
Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձել է ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովին՝ ասելով, ով հանձնաժողովի փորձագետներն են զբաղվում այդ աշխատանքներով և նորմալ չէ, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում խորհրդարանական այդ քննարկումներին, և առհասարակ ընդդիմության մասին չէ խոսքը՝ պետության մասին կարևոր հարցերին. «Ես մի քիչ այլ պատկերացումներ ունեմ ընդդիմություն հասկացության մասին, իսկ խորհրդարանական ընդդիմությունն ընդհանրապես ընդդիմադիրի աշխատանք չէ»։
Պատգամավորը, անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանը՝ ասաց. «Որքանո՞վ է կոռեկտ, որ ես պատասխանեմ Արցախի վերաբերյալ հարցին, նույն բանն է, որ ինձ խիրուրգիայից հարց տաք, տեղեկատվությանը ես չեմ տիրապետում և մասնագիտական տեղեկատվություն ևս չունեմ։ Պետք են դիվանագիտական ճանապարհներ խնդիրը լուծելու համար, իսկ կոնկրետ մեխանիզմների մասին եթե խոսենք, ապա առհասարակ այդ գործընթացին մասնակցող յուրաքանչյուր պետական պաշտոնյայի պարագայում կարևոր է բժշկական՝ մի վնասիր, տերմինալոգիայի կիրառմամբ, այսինքն՝ մասնագիտական ունակություններն ու գիտելիքները և խնդրի ամբողջական մանրամասներին տիրապետելը նախապայմաններ են»։
Պատգամավորը նաև անդրադարձավ փետրվարին տեղի ունեցող ԵԱՀԿ միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը, և այն հարցին՝ արդյո՞ք այդ համաձայնագրով Արցախը կճանաչվի ադրբեջանական մաս, ասաց՝ այն, որ ԵԱՀԿ-ի համանախագահներն ամբողջությամբ ներգրավված են Արցախի հարցի կարգավորմանը , և դա մեկ կամ երկու տարի չէ, այլ երկար ժամանակ է, և հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում Ապրիլյան պատերազմի, 44-օրյա պատերազմի հանգամանքները հաշվի առնելով՝ առանց այդ երկրների միջնորդությամբ կընտրի դիվանագիտական ճանապարհը. «Համենայնդեպս, ես չեմ տեսնում խնդրի՝ մասնավորապես դիվանագիտական կարգավորում, ոչ մեկ սին հույսեր չի տածում, կամ՝ որ կարգավորումը միանշանակ ենթադրում է կարգավորում՝ պահանջների բավարարումով, սակայն միանգամայն հասկանալի է, որ խնդրի կարգավորումը բոլոր կողերով բավարարված է»։
Այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված սահմանային լարված իրավիճակը խաղաղ բնակչության նկատմամբ՝ ասաց, որ ընդհանուր առմամբ Ալիևի այս վերաբերմունքը, գործելաոճը, խոսելաոճը կապված չէ խնդրի խաղաղ կարգավորման, որևէ երկրի ղեկավարի հետ։ Բնականաբար, դատապարտելի են իր խոսքերը, և այստեղ նուրբ սահմանագծի հատվածն է․ «Պետք է դիվանագիտական առումով համարժեք պատասխան տրվի ցանկացած արտահայտություն հնչեցրած երկրի ղեկավարին, և մյուս կողմից չբերել լրացուցիչ էսկալացիայի, որը, բնականաբար, հղի է մարդկային կյանքերի կորուստով, և այստեղ մեր արտաքին գերատեսչությունը, բնականաբար, ի պաշտոնե նման հարցերի կարգավորման համար է լիազորված, ինքն է որոշում, թե ինչ չափով լուծի խնդիրը՝ ներքին լսարանին միտված հայտարարությունները և ագրեսիվ կերպով համարժեք արձագանքելը»։
Քնարիկ Պետրոսյան