Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը երկուշաբթի երեկոյան կմարվեն՝ ի հիշատակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի:
Այս մասին հայտնել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
«Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն ապրիլի 21-ի երեկոյան՝ ի հիշատակ պոնտիֆիկոսի: 2013 թվականից Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մարմնավորում է համերաշխության, խաղաղության և հումանիզմի համընդհանուր ուղերձը:
Իմ և Փարիզի բոլոր բնակիչների անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Փարիզի, Ֆրանսիայի և ողջ աշխարհի կաթոլիկ հավատացյալներին, ովքեր այսօր սգում են նրա մահը: Թող նրա համամարդկային ուղերձը շարունակի ոգեշնչել գալիք սերունդներին»,- գրել է Իդալգոն: