Թուրքիայում դպրոցի տնօրենը պահանջել է աշակերտներին նստեցնել ըստ սեռերի
copy image url

Թուրքիայում դպրոցի տնօրենը պահանջել է աշակերտներին նստեցնել ըստ սեռերի

Ավելին 3 տարի առաջ - 21:29 24-03-2022
Թուրքիայի հյուսիս-արևմտյան Բուրսա նահանգի Օսմանգազի շրջանի Միթհաթփաշա միջնակարգ դպրոցի տնօրենը ուսուցիչներից պահանջել է դասասեղանների մոտ աշակերտերի նստեցման կարգում փոփոխություններ կատարել՝ նրանց իրար կողք նստեցնել ըստ սեռերի։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Այս թեման սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում և լրատվամիջոցներում մեծ աղմուկ է բարձրացրել։ Միջադեպի կապակցությամբ Բուրսայի նահանգային կրթության վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ հիշյալ տնօրենի նկատմամբ հետաքննություն է սկսվել, ինչպես նաև նրան աշխատանքից հեռացնելու որոշում է կայացվել։
Թուրք ընդդիմադիր լրագրողներից Էրք Աջարերը, անդրադառնալով թեմային, զարմանքն է արտահայտել. «Ի՞նչ է, միջնակարգ դպրոցում անցել են շարիաթական համակարգի՞»։
Շարիաթ - իսլամական օրենք, օրենքների ժողովածու՝ կազմված Ղուրանի ու սուննայի հիման վրա։