«Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցույան վարչության որոշամբ՝ ես հեռացվել եմ կուսակցության շարքերից։
Առիթ կլինի անդրադառնալ հիմնավորումներին։ Ես նախ կուզեմ ներողություն խնդրել իմ կուսակցական գործընկերներից՝ որևէ ժամանակահատվածում իմ վարքով, իմ քայլով չնչին իսկ վնաս հասցրած մեր թիմի հեղինակությանը։ Չեմ ուզում ՔՊ կուսակցության իմ գործընկերներին ևս մեկ լրացուցիչ անգամ դժվար իրավիճակում դնել և քննարկել իմ հարցը՝ խմբակցությունից հեռացնելու։ Ես ինքս հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս ՔՊ խմբակցությունից մեծ ցավով»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց Հովիկ Աղազարյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ԱԺ քարտուղարությանը խնդրեց Հովիկ Աղազարյանի տեղը փոխել ԱԺ-ում։ «Տեղափոխեք պարոն Աղազարյանին մեր խմբակցությունից»,- հայտարարեց նա։