Ավստրալիան և Նիդեռլանդները երկուշաբթի համատեղ դիմում են ներկայացրել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն՝ պահանջելով պարտավորեցնել Ռուսաստանին փոխհատուցում վճարել 2014 թ. հուլիսի 17-ին Դոնբասի վրա «Մալայզիական ավիաուղիների» Boeing-ի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին։
Երկու երկիրն էլ Ռուսաստանին են համարում վթարի պատասխանատուն՝ ապացուցված համարելով, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական «Բուկ» համալիրի կողմից Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականների կողմից վերահսկվող տարածքից:
Ինքնաթիռում զոհված 298 մարդկանց մեծ մասը Նիդեռլանդների քաղաքացիներ էին, զոհվել է նաև Ավստրալիայի ավելի քան 30 քաղաքացի։ Ինքնաթիռը Ամստերդամից թռչելիս է եղել Կուալա Լումպուր։
Ավստրալիայի ղեկավարության հայտարարության մեջ ասվում է, որ երկու երկիրն էլ կօգտագործեն «բոլոր հասանելի միջոցները» Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար: Նիդեռլանդները հաստատել են դիմումի ներկայացումը` նշելով, որ սա առանձին հայց է, որը կապված չէ աղետի չորս կասկածյալների դեմ հարուցված քրեական գործի հետ։