Ստամբուլում կայացել է Էրդողանի ու Հունաստանի վարչապետի հանդիպումը
copy image url

Ստամբուլում կայացել է Էրդողանի ու Հունաստանի վարչապետի հանդիպումը

Արտաքին 3 տարի առաջ - 13:47 14-03-2022

Ստամբուլում երեկ կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը, գրում է ermenihaber-ը:

Կողմերը քննարկել են թուրք-հունական հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խնդիրներ:

Ըստ Թուրքիայի նախագահականի՝ Էրդողանը և Միցոտակիսը պայմանավորվել են բաց պահել կապի ուղիները և բարելավել հարաբերությունները՝ չնայած առկա տարաձայնություններին:

Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են երկկողմ առևտրաշրջանառությունը 10 մլրդ դոլարի հասցնելու համար անհրաժեշտ քայլերը:

Կողմերը նաև առանձին քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը: