Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի
copy image url

Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի

Արտաքին 3 տարի առաջ - 13:59 12-03-2022
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկիրը մարտի 20-ից 25-ը համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնի ՆԱՏՕ-ի երկրների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ ձևաչափը ենթադրում է համակարգչային վարժանքներ, ոչ թե դաշտային պարապմունքներ։
«Վրաստանի պաշտպանության ուժերը Վրաստան-ՆԱՏՕ զորավարժություններ կանցկացնեն Վրաստան-ՆԱՏՕ Համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի (JTEC) տարածքում <...> Բազմազգ զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 23 երկրների ներկայացուցիչներ»,- հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Ամենից շատ դիտված