Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
copy image url

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում

Ներքին 1 տարի առաջ - 14:15 14-12-2023
Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում։

​​​​​​​Ադրբեջանական Report լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Զեքի Աքթուրքը։

Թուրք պաշտոնյան հայտնել է, որ զորավարժություններին մասնակցում են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի որոնողափրկարարական ստորաբաժանումները։

Աքթուրքի խոսքով, զորավարժությունների նպատակը ստորաբաժանումների բարեկամության, համագործակցության և փոխադարձ գործունեության ամրապնդումն է։

Ամենից շատ դիտված